ԿարևորՔաղաքական

Զարուհի Փոստանջյան.«Միջադեպի տեսագրության հանրայնացումը հասարակական կարծիքի ուղղորդում է»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը վարչապետին ուղղված իր երկու հարցումների վերաբերյալ որևէ պարզաբանում դեռ չի ստացել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը ՝ պատգամավորը: Փոստանջյանի հարցումները, հիշեցնենք, վերաբերում էին Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Պատգամավորն այսօր նաև իր մտահոգությունն է հայտնել միջադեպի տեսագրությունը հրապարակելու կապակցությամբ: Տեսանյութի հանրայնացումը, ըստ Զարուհի Փոստանջյանի, ոչ այլ ինչ է, քան հասարակական կարծիքի ուղղորդում:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարի՝ վարչապետին ուղղված պատգամավորական հարցումներից առաջինը վերաբերում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ՝ լիազորությունները ժամանակավորապես վայր դնելու մասին հայտարարության իրավական հիմքերին: Քանի որ կառավարությունը երեկ մարզպետին սեփական դիմումի համաձայն պաշտոնական է, Զարուհի Փոստանջյանի հարցումն այս մասով թերևս արդեն ժամանակավրեպ է: Բայց դիումի մեջ նշված հարցերի մի մասը պատգամավորի համար անպատասխան են մնացել:

«Ժամանակավոր դադարը ի՞նչ էր նշանակում, ո՞վ էր վերադասը, դիմումն ինչպե՞ս է ր ձևակերպված, ո՞րն էր հրաժարականի հիմնավորումը՝ այս հարցերի մասին ես պաշտոնապես դեռ պատասխան չեմ ստացել»:
Զարուհի Փոստանջյանը պատասխան չի ստացել նաև իր երկրորդ հարցման վերաբերյալ: Իսկ երկրորդ հարցումը վերաբերում էր Սյունիքի մարզպետարանի  օրերս տարածած հայտարարությանը, որը մարզպետարանի և կառավարության պաշտոնական կայքէջւում տեղ էր գտել «Ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան» վերնագրի ներքո: Հայտարարության մեջ հեղինակները նշում են, որ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը և տեքսով ներկայացնում են ներկայացնելով տեսագրության նկարագրությունը։

Ի դեպ, այս հայտարարության հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է:
Նաև այս պարզաբանումը հիմք ընդունելով ՝ Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցմամբ կառավարությունից հետաքրքվել էր, թե ու՞մ նախաձեռնությամբ է հայտարարությունը տեղադրվել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում և արդյո՞ք անօրինական չէ դրա հրապարակումը:

«Ես կարծում ե, որ եթե սա չի նախաձեռնվել հենց վարչապետի կողմից, ապա նախաձեռնողները պետք է անհապաղ պատասխանատվության կանչվեն, իսկ տեղեկատվությունը, որը հրապարակված է պաշտոնական կայքէջում անհապաղ պետք է հանվի»:

Զարուհի Փոստանջյանին մտահոգում է ոչ միայն տեսագրության մասին մարզպետարանի հայտրարաությունը, այլ նաև բուն տեսագրության հրապարակումը: Խոսքը հիշեցնեմ, Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրության մասին է,  որն արձանագրել են առանձնատան բակում տեղադրված երկու տեսախցիկները: Այդ տեսանյութն արդեն հրապարակել են նաև մի քանի լրատվամիջոցներ: Պատգամավորը չի զարմանում, թե ինչպես է նախաքննական մարմնի ձեռքում գտնվող նյութը հասանելի դարձել հանրությունը.
«Երբ նախաքննական մարմնի անունից հանդես է գալիս Գևորգ Կոստանյանը և ասում, որ ինքը տեսել է տեսանյութը և համարում է ապացուցված, որ Սուրեն Խաչատրյանը այդտեղ չի եղել, ապա ես չեմ զարմանում, որ լրատվամիջոցների կողմից այդ տեսանյութը հրապարակվել է»:

Պատգամավորը կարծում է, որ նախաքննության մարմնի սեփականությունը համարվող տեսանյութն այսպես հանրայնացնելը ոչ այլ ինչ է, քան նախաքննական մարմնի գործողությունների, նաև հասարակական կարծիքի ուղղուդում:
«Սա նշանակում է, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են ինչ-որ կերպ կողմնորոշել նախաքննական մարմնի գործողությունները և շեղել ճշմարտությունից, իսկ հասարակական կարծիքը ձևավորել այնպես, ինչպես ձեռնտու է որոշ մարդկանց: Տվյալ դեպքում այդ անձը Սուրեն Խաչատրյանն է»:

Ի դեպ, հաշվի առնելով այն, որ Սյունիքի նախկին մարզպետի տանից մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել, Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ նրա դեմ պետք է մեղադրանք առաջադրվեր: Չունենալով մեղադրյալի կարգավիճակ, Սյունիքի նախկին մարզպետը, ըստ Զարույհի Փոասնջյանի, կարող է խոչընդոտել քննությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button