ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ-ին չի հաջողվել բանակցային սեղանի շուրջ բերել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին

ԵԱՀԿ Մինսկի խմբին դարձյալ չի հաջողվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին բանակցային սեղանի շուրջ բերել, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

Գործակալության դիվանագիտական աղբյուրը՝ երկրներից մեկի պատվիրակության անդամներից, տեղեկացրել է, որ բանակցությունների հերթական ռաունդը, որը նախատեսվում էր անցկացնել հունիսի 12-ին՝ Զալցբուրգում, չի կայանալու։ Աղբյուրի կանխատեսումներով «այժմ որևէ հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել ոչ վաղ, քան ամռան վերջին կամ աշնան սկզբին»։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հանդիսանում է հակամարտության կարգավորման միջնորդը։ Վերջին ամիսների ընթացքում Վիեննայում ԵԱՀԿ շտաբ բնակարանում եղել են երկու երկրների արտգործնախարարները, որտեղ քննարկել են բանակցությունների մանրամասները։

Back to top button