ԿարևորՀասարակություն

Այսօր Երեւանում կտոնեն թագուհու ծնունդը

Այսօր «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա տաղավարում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի  ազգային տոնի՝ ՄԹ Թագուհու ծննդյան օրվա հանդիսությունը: Չնայած, որ Թագուհու իրական ծննդյան օրը ապրիլի 21-ին է, հիմնականում այն նշվում է հունիսին, քանի որ այս ամիսն եղանակային պայմաններն առավել բարենպաստ են լինում բացօթյա հանդիսությունների համար: Այս տարի Բրիտանական դեսպանատունը Թագուհու ծննդյան օրն օգտագործելու է որպես առիթ խոսելու և ներկայացնելու բրիտանական բիզնեսի ու առևտրի ոլորտը և մասնավորապես Հայաստանի հետ հաջող համագործակցության օրինակները: Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին: Նա գահ է բարձրացել 1952 թվականին, երբ ընդամենը 25 տարեկան էր։

Ցուցադրել ավելի
Back to top button