Հասարակություն

ՔՕ 75 հոդվածի կիրառման վերաբերյալ քննարկում` ՄԻՊ գրասենյակում

Աիդա Ավետսիսյան
«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստաբան Հայկ Ալումյանից ստացել է դիմում քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմանն ու սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ: Իրավաբանների և դատական դեպարտամենտների հետ քննարկումների արդյունքում, երբ հայտնի դառնա լավագույն տարբերակը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով, կարող են նախագիծ դնել շրջանառության մեջ, քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու համար: Անհրաժեշտ է ուսումնասիրել նաև միջազգային փորձը:

Իրավական վերլուծության վարչության անդամ Սամվել Յուզբաշյանը խնդրի լուծման եղանակը տեսնում է Սահմանադրական դատարան դիմելու և ԱԺ –ի միջոցով օրենսդրական նախաձեռնության մեջ: Վերջինիս ձևակերպմամբ` Ուսումնասիրելով միջազգային փորձն ու արտասահմանայն երկրների ներպետական օրենսդրությունը պարզ է դառնում, որ ԱՊՀ երկրներում այս նորմը նման է, սակայն այնետղ որոշակի հստակություն կա:

Ցուցադրել ավելի
Back to top button