ԿարևորՀասարակություն
Քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի VIP սրահի տանիքը. տուժածներ չկան


Հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Տուժածներ չկան: