ԿարևորՀասարակություն
Սուրեն Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն, այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ի կեսգիշերին սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի մարզպետի ազգականն է և թիկնապահը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։
Դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել էր, որ ժամանակավորապես վայր է դնում մարզպետի լիազորությունները՝ մինչև նախաքննության ավարտը։