ԿարևորՄիջազգային

Պուտինները հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա կինեը հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին: Այդ մասին նրանք հայտարարել են «Россия 24» հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Մեկնաբանելով այդ որոշումը, ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ դա ընդհանուր որոշում է եղել: Լյուդմիլա Պուտինան իր հերթին նշել է, որ վերջին ժամանակաշրջանում ամուսինները «գրեթե չեն հանդիպում, ամենք ապրում է իր կյանքով»: Պուտինը նաեւ ասել է, որ բարձրաստիճան քաղաքական գործչի կյանքը ենթադրում է հանրության ուշադրության կենտրոնում լինել, եւ որ «մեկին դա դուր է գալիս, մեկին՝ ոչ, բայց կան մարդիկ, որոնք անհամատեղելի են այդ ամենի հետ»: Լյուդմիլա Պուտինան , իր հերթին հայտարարել է, որ չի սիրում հանրության ուշադրության կենտրոնում գտնվել:

«Ես չեմ սիրում հանրային ուշադրության կենտրոնում լինել, եւ թռիչքներն էլ ինձ համար դժվար են: Մենք շատ ենք սիրում երեխաներին, հպարատնում ենք նրանցով, մշտապես տեսնվում ենք»,- պարզաբանել է նախկին առաջին տիկինը: Երեխաների մասին պատմելով` Վլադիմիր Պուտինն ասել է, որ նրանք «կրթությունն ստացել են Ռուսաստանում եւ մշտապես բնակվում են Ռուսաստանում»:«Մենք կմնանք որպես մտերիմներ: Ես շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ ինձ մինչեւ հիմա աջակցում է»,- ընդգծել է Լյուդմիլա Պուտինան:

Իրենց որոշման մասին Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտինները հայտնել են Կրեմլյան պալատում  «Էսմերալդա» ներկայացումը դիտելուց հետո:  Առաջին մասը դիտելուց հետո նրանք միասին հեռացել են դահլիճից:

Ցուցադրել ավելի
Back to top button