

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 45 հազար դրամ` ներկայիս 35 հազար դրամի փոխարեն: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով` աշխատավարձերը կբարձրացվեն նաև 2014թ-ի հունվարի 1-ից, որի նպատակով կհատկացվի շուրջ 50 մլրդ դրամ:
Գործադիրի այսօրվա նիստի օրակարագում այսօր էլ առաջնային է եղել մայիսի տասներկուսին Արմավիրի մարզի քառասունվեց համայնքներում ուժեղ կարկուտից տուժած արմավիրցիների խնդրին: Գործադիրը հազար վեց հարյուր վեց ընտանիքի հիսուն հազարական դրամ ֆինանսական օգնություն է տրամադրելու: Օժանդակությունը կստանան ինն ամիս:
«Պետք է հետևողական լինենք,որպեսզի կարկուտի հասցրած վնասների օժանդակությունը տեղ հասնի և արմավիրցիները զգան, որ պետությունը գյուղացիների կողիքն է»,- հայտարարել է Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել էմ, որ երեկ կրկին Արմավիր է այցելել: Արդեն պատրաստ են սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները, որոնք առաջին հերթին կարիք ունեն:
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից երկու հարյուր յոթ միլիոն դրամ է հատկացրել, որպեսզի հարյուր տոկոսով տուժած արմավիրցիների հողի հարկը վճարվի: Ոռոգման ջրի վճարման համար հատկացվել է վեց հարյուր հիսուն մլն հարյուր երկու հազար դրամ: Սկզբունքը պահպանվել է` այն գյուղացիները, որոնք հարյուր տոկոսով վնաս են կրել կարկուտից, հարյուր տոկոսով փոխհատուցում կստանան, հիսուն տոկոս վնաի դեպքում` պետությունը հիսուն տոկոսով կաջակցի:
Արմավիրցիներին վերաբերող հերթական որոշմամբ, աջակցություն կստանան նաև այն տնետսությունները, որոնք հողատարածնքները ոռոգել են խորքային հորերի միջոցով: Նրանց ծախսած էլեկտրաէներգիայի համար ևս նույն սկզբունքով կառավարությունը կաջակցի:
Ի դեպ, կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա են անցկացրել ազատամարտիկները: