ԿարևորՏնտեսական

ՀՀ վարչապետը հանձնարարել է բանակցություններ սկսել Ասիական զարգացման բանկի հետ. պատճառը ՎՊ բացահայտումներն են

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, ֆինանսների ու արտաքին գործերի նախարարներին հանձնարարել է անհապաղ բանակցություններ սկսել Ասիական զարգացման բանկի հետ: Պատճառը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ժամանակ վերահսկիչ պալատի բացահայտումներն էին:

«Փոփոխություններ կատարեք, որպեսզի բացահայտված թերությունների պատճառով տույժ-տուգանքեր չկիրառվեն Հայաստանի նկատմամբ, քանի որ ձգձգումները պայմանավորված են եղել նրանով, որ Ասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ բազմաթիվ մեթոդաբանական փոփոխություններ են կատարվել նախնական պայմանագրի մեջ»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կառույցների նկատմամբ առկա դժգոհությունները դժգոհությունները, պետք է դառնան Ասիական բանկի սեփականությունը:
«Անհրաժեշտության դեքպում ես նույնպես կարող եմ մասնակցել բանակցություններին, քանի որ սա խիստ կարևոր հարց է մեզ համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button