Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան Դրամատիկական թատրոնի շենքը կվերանորոգվի. Վրաստանի վարչապետն է հանձնարարել


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսի
Երեկ Վրաստանի վարչապետի ֆոնդի ներկայացուցիչներն այցելել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան Դրամատիկական թատրոն` շենքի վթարային վիճակին ծանոթանալու նպատակով: Թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է, որ վարչապետը ինչպես և խոստացել էր, հանձնարարել է զբաղվել թատրոնի շենքի վերանորգումն սկսելու ախատանքներով:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը երկար ժամանակ արդեն վթարային վիճակում է: Ներկայացումներ այս պահին թատրոնում չկան, սակայն դերասանները հանդես են գալիս մայրաքաղաքի այլ թատրոններում, հյուրախաղերով լինում Վրաստանի տարբեր շրջանններում:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան Դրամատիկական թատրոնը 157 տարվա պատմություն ունի: Այն աշխարհում գոյություն ունեցող միակ պետական թատրոնն է, որ գործում է Հայաստանի սահմաններից դուրս: