ԿարևորՀասարակություն

«Եթե կա իրավունք, չկա պարտականություն, սա անարխիա է». Խ.Ստամբոլցյանը` խտրականության դեմ օրենքի մասին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մասեռականությունը մեր ազգի ու երեխաների ապագայի խնդիրն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Քրիստոնյաններն ընդդեմ մարդկանց համարակալման» միության ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանը: Եվրոպան այսօր փորձում է ամբողջ աշխարհի վզին փաթաթել միասեռականությունը, որի դեմ եթե չպայքարենք, ապա աշխարհի գոյությունը շատ սահմանափակ կլինի, բարձրաձայնել է Ստամբոլցյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշակել է խտրականության դեմ նախագիծ, որտեղ զետեղված են հաշմանդամության, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին հատվածներ: Խաչիկ Ստամբոլցյանի ձևակերպմամբ` խտրականության մասին օրենքը մեծ մասամբ իրավունքներ են` առանց պարտականությունների:

«Եթե կա իրավունք, չկա պարտականություն, սա անարխիա է»:

Մտավախություն կա, որ ապագայում իրավունք չենք ունենալու երեխային ասելու`նա տղա է, քանի որ ինքը պետք է որոշի իր սեռը: Այս դեպքում բոլոր իրավունքները ոտնահարված են, ասում է Ստամբոլցյանը և ավելացնում, որ դատը շահում են միասեռականները: Օրենքը, ըստ Ստամբուլցյանի, գրված չէ, այլ ինչ որ պետության կողմից տրված և թարգմանված է.«Այստեղ սեգրեգացիոն խնդիր կա, իսկ մեր մոտ այս խնդիրը չկա, սևամորթի և սպիտակամորթի խնդիր Հայաստանը չունի»:

Սա ծանր հետևանքներով ուղեկցվող դեպքեր են, բարձրաձայնում է «Քրիստոնյաններն ընդդեմ մարդկանց համարակալման» միության ղեկավարը և հանրությանը միավորվելու կոչ անում: Խաչիկ Ստամբոլցյանի ձևակերպմամբ` սա ուղղված է միայն քրիստոնյաների դեմ: Եվ եթե չպայքարենք այս խնդրի շուրջ, ըստ Ստամբոլցյանի` աշխարհի գոյությունը շատ սահմանապակ է: Մարմնավաճառությունն օրենքով արգելված է անկախ սեռական պատկանելիությունից: Սակայն այսօր Կոմայգում ամեն երեկո կարող ես հանդիպել տղամարդ մարմնավաճառների, որոնց կողքին կանգնած ոստիկանները պաշտպանում են նրանց: Այս իրավիճակից դուրս գալու ելքը Ստամբոլցյանը տեսնում է. «Սրա համար անհրաժեշտ է և’ ստորագրահավաք, և’ ցույցեր, և’ միտինգներ, դուք տեսեք Ֆրանսիայի պես երկիրը միլիոնավոր մարդիկ են դուրս գալիս փողոց այս օրենքի դեմ, բայց իրենք արհամարհեցին այդ միլիոնին , այդ օրենքն ընդունված է և պարտադրված, և շքեղաբար ցույց տվեցին միասեռականների առաջին ամուսնությունը»:

Այսօր եվրոպայում մեկ երեխա որդեգրելու համար ծախսվում է 20-ից 28 հազար եվրո: Եթե միասեռական ընտանիքների թիվը շատանում է, և նրանք իրավունք ունեն որդեգրել երեխաներ, ուրեմն գոյություն ունի երեխաների որդեգրման շուկա, նկատեց Ստամբոլցյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button