ԿարևորՀասարակություն

Գորիսում բողոքի ակցիաներ կանցկացվեն

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Հարսնաքարից Գորիս, անպատժելիության դինամիկա» թեմայի շրջանակներում «Վարկած» մամուլի ակումբում այսօր խոսվել է Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի մասին ու զուգահեռներ անցկացվել Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպի հետ, որի արդյունքում սպանվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: «Պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով մի շարք բողոքի ակցիաներ է մտադիր կազմակերպել Գորիսում:

Նա այսօր լրագորղներին տեղեկացրել է, որ հավանաբար այս շաբաթ նախաձեռնությունը կայցելի Գորիս, ուր վրաններ կտեղադրեն ու գորիսեցիներին համախմբելով` ակցիայի շրջանակները կընդլայնեն: «Հասարաությունը պետք է պահանջի քրեական պատասխանատվության ենթարկել Սուրեն Խաչատրյանին»,-ասել է նա:

Back to top button