Այսօր Պուշկինի ծննդյան եւ ռուսաց լեզվի օրն է


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Այսօր ռուսաց լզվի օրն է: Այն ընդունված է նշել Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը: ԵՊՀ ռուս-բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանն անդրադառնալով լեզվի օրվան՝ խոոսել է Հայաստանում ռուսերենի դերի, լեզվի նկատմամբ հետաքրքրության մասին: Այս առումով նա նկատել է, որ լեզվի իմացության մակարդակն իջել է: Պատճառը համընդհանուր դասավանդման մակարդակի անկումն է, քանի որ լեզվի իմացությունը թեստային համակարգով չէ, որ պետք է ստուգվի, ասել է դեկանը:
Հունիսի 6-ը Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրն է: Այսօր նշվում է նաև ռուսաց լեզվի միջազգային օրը: Թեև Հայաստանում ռուսաց լեզուն շարունակում է մնալ իբրև երկրորդ լեզու և դասավանդվում է ինչպես դպրոցներում, այնպես էլ բուհերում, այդուհանդրձ լեզվի իմացության ընդհանուր մակարդակն իջել է և ԵՊՀ ռուս-բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը կարծում է, որ պատճառը ընդհանուր դասավանդման մակարդակի անկումն է: Իրականում երեխաների մոտ ձգտում կա, պարզապես նրանք չեն ստանում այն ինչ պահանջում են:
Ի վերջո, լեզվի իմացությունը թեստային համակարգով չէ, որ պետք է ստուգվի, նկատեց դեկանը: Անդրադառնալով բուհական ընդունելությանը, նա նշեց, որ ընդհանուր առմամբ դիմորդների թիվը 25 տոկոսով կրճատվել է, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաև ռուս բանասիրության ֆակուլտետի վրա: Պավել Բալայանը նկատեց, որ ռուսերենի իմացության վրա բացասական են ազդում ռուսական ֆիլմերի հայերեն թարգմանությունները, քանի որ դրանք ըստ դեկանի հիմնականում խայտառակ թարգմանություններ են: Մեզ մոտ բացակայում են լավ թարգմանիչները և դա վերաբերում է նաև ռուս գրականության հայտնի գործերի թարգմանությանը: Մեր խնդիրը ոչ այնքան ռուսերենից հայերեն թարգմանել կարողանալն է, որքան հայերենից ռուսերեն թարգմանելը ու մեր գրողներին և մեր մշակույթը աշխարհին ներկայացնելը, ընդգծեց ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանը: