ԿարևորՀասարակություն

Տիգրան Սարգսյանը Խորվաթիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Ստարչևիչին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելությունը հնարավորություն կտա ամրապնդել և խորացնել հայ-խորվաթական հարաբերությունները:

Այդ համատեքստում, կողմերը հատկապես կարևորել են տնտեսական փոխգործակցության զարգացումը: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել բիզնես ֆորում, ինչը կնպաստի երկու երկրների գործարարների միջև նոր կապերի հաստատմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի տնտեսական վիճակին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և այլ հարցերի:

Ցուցադրել ավելի
Back to top button