ԿարևորՀասարակություն

Սոցիալական խնդիրների լուծում, արժանապատիվ կյանք. ազատամարտիկների պահանջը երկրի իշխանությունից

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Սոցիալական խնդիրների լուծում, արժանապատիվ կյանք»,- այն ինչ երկրի իշխանություններից պահանջում ու ակնկալում են ազատամարտիկները, որոնք մայիսի 11-ից բողոքի տարբեր ակցիաներով փորձում են իրենց ձայնը հասցնել համապատասխան մարմիններին: Նշենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս ընդունել է ազատամարտիկներին, խոստացել, որ նրանց պահանջները կներկայացնի երկրի ղեկավարին: Ազատաության հրահարակում ազատամարտիկների մի խումբ երեկվանից, սակայն, հերթական նստացույցն է սկսել` ցույց տալու համար, որ պայքարը շարունակելու են այնքան, որքան կպահանջվի իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար:

Այն ինչ պահանջում և ակնկալում են ազատամարտիկները երկրի իշխանություներից 13 կետից բաղկացած սոցիլական փաթեփի տեսքով ներկայացրել են Կառավարությանը: Նրանց հիմնական պահանջը թոշակների բարձրացումն է, ունեն նաև սոցիալական այլ պահանջներ` կոմունալ ծախսերի զեղջերի տրամադրում, բժշկակական ապահովագորություն և այլն:

«Ազատանմարտիկների թշվառ ու անտեսված վիճակն է պատճառը, որ երիտասարդներն այսօր գերադասում են նմավել հաստավիզ օլիգարխներին և ոչ թե նրանց»,-ազատամաիտիկ Սարգիս Զաքարյանն է ասում: Նրա հայրենասիրությունն այս վիճակից չի պակասել, ինչպես ասում է, եթե պետք լինի հայրենիքի համար էլի կռվելու է, միայն թե սոցիալական անարդարությունների պատճառով համբերության բաժակն արդեն լցվել է:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս ընդունել է ազտամարտիկների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցած Իշխան Սարգսյանն ասում է, որ նախարարաը խոստացել է ուսումնասիրել բարձարցված բոլոր խնդիրներն ու ներկայացնել դրանք երկրի ղեկավարին: «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Հակոբ Հակոբյանն ասում է, որ խնդիրն օրենսդրական լուծում է պահանջում: Երկրի օրենսդիր մարմինը պետք է ընդունի օրենք, որտեղ հստակորեն կամրագրվեն իրենց իրավունքները:

Ցուցադրել ավելի
Back to top button