Մշակույթ

«Պատանի պարողների եվրատեսիլ 2013»-ը` հունիսի 14-ին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Պատանի պարողների եվրատեսիլ 2013»-ին հաշված օրերեն մնացել: Մրցույթը կկայանա հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում Երեւանի ժամանակով 22:00-ին: Նախագծին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը՝ ի դեմս բալետ պարող 17-ամյա Վահագն Մարգարյանի: Սա շատ կարևոր և պատասխանատու մասնակցություն է, կարծում է Նախագծի պատասխանատու, պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ընդգծելով, որ սպասվում է լուրջ մրցակցություն:

17 ամյա Վահագնը ոչ միայն «Պատանի պարողների եվրատեսիլ» մրցույթին է առաջին անգամ մասնակցելու, այլև ընդհանրապես սա իր կյանքում առաջին մրցույթն է լինելու:

Վահագնը լիովին պատրաստ է մասնակցել մրցույթին և բարձր մակարդակով ներկայացնել Հայաստանը, վստահեցնում է նրա պարուսույց, Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
Նշենք, որ «Պատանի պարողների եվրատեսիլ 2013»-ին մասնակցելու են 10 երկրներ, այդ թվում`Չեխիան, Նորվեգիան, Սլովենիան, Ոկրաինան, Նիդեռլարնդները, Գերմանիան, Շվեդիան:

Back to top button