ԿարևորՀասարակություն

Հռոմի պապը վերահաստատել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերահաստատել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Վատիկանում Հռոմի պապը` Հայ կաթողիկ եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ավելի վաղ արտահայտած տեսակետը: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան ժուռնալիստների «Ասբարեզ» ակումբը: Այցի ընթացքում, երբ պատվիրակության անդամներից մեկն ասել է, որ նա Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդ է, Հռոմի պապը նշել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունն է»:

Յոթ տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին, կարդինալ Բերգոլիոն կոչ էր արել Թուրքիային՝ ճանաչելու ցեղասպանությունը, քանի որ այն հայ ժողովրդի և ողջ մարդկության դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված ամենադաժան ոճրագործություն է: Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը հայտարարությունը համարել է շատ կարևոր, քանի որ Հռոմի պապի խոսքերը կարևոր նշանակություն ունեն յուրաքանչյուր պետության և կրոնի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button