Հասարակություն
Կարկուտ Ղարաբաղում.Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման նպատակով:
Նախագահ Սահակյանը դրական է գնահատել կարկտահարության հետեւանքների վերացման նպատակով տեղերում տարվող աշխատանքների ընթացքը` հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել առկա տեմպերը: Երկրի ղեկավարը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ամփոփել հասցված վնասի չափը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնական աղետից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: