ԿարևորՀասարակություն

Ջոն Քերի.«Այս պահին գլխավոր հարցերից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է»

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  հունիսի 4-ին Վաշինգոտոնում  հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ողջունելով հյուրին` Ջոն Քերին նշել  է, որ իր համար առանձնահատուկ հաճելի է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարարի հետ Մասաչուսեթս նահանգում, որտեղ ամենախոշոր հայ համայնքներից մեկն է գտնվում:

«Հայ համայնքում ես շատ ընկերներ ունեմ,  եւ շատ տարիների ընթացքում ես մի շարք տարբեր հարցերով աշխատել եմ Հայաստանի իմ բարեկամների հետ»,-նշել է պետքարտուղարը:Նրա խոսքով` Հայաստանն այսօր ԱՄՆ գործընկերն է մի շարք նախաձեռնություններում: Մասնավորապես Քերին նշել է հայ խաղապահների օգնությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում, «որտեղ նրանք առանցքային դեր են խաղացել` օգնելով պահպանել խաղաղությունը»: Սակայն այս պահին գլխավոր հարցերից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, ավելացրել է նա:

«Շատ կարեւոր է, ոչ բոլոր կողմերը, երբ ես ասում եմ բոլոր կողմերը, նկատի ունեմ իհարկե ադրբեջանցիներին, բայց նաեւ Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, բորոը փորձեն միջոցներ գտնել` օգնելու համար դուրս գալու փակուղուց»,-նշել է նա` հույս հայտնելով, որ իրենք կքննարկեն հարցն այսօրվա հանդիպման ժամանակ:

Back to top button