Հասարակություն

Սուրեն Խաչատրյանի որդին կալանավորվեց և տեղափոխվեց մեկուսարան

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: «Փաստինֆո» գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` նրանց մեղադրանքներ են առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Դատարանն արդեն բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը տեղափոխվել են մեկուսարան:

Ցուցադրել ավելի
Back to top button