ԿարևորՄշակույթ

Մոնսերատ Կաբալիեն Լեռնային Ղարաբաղում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին: Նախագահ Սահակյանը ողջունել է Մոնսերատ Կաբալիեին արցախյան հողում` նշելով, որ նա ունի շատ երկրպագուներ մեր հանրապետությունում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրաճանաչ արվեստագետների հետ համագործակցությունը մեծապես կնպաստի Արցախում մշակույթի զարգացմանը:
Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ցուցադրել ավելի
Back to top button