Տնտեսական

Մեղվաբույծներ.Բջջային կապը սպառնում է մեղուներին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Բջջային կապը սպառնում է մեղուներին, ահազանգում են մեղվաբույծները: Գիտնականները ևս հաստատում են այս մտահոգությունը: Այսօր հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում նրանք նշել են, որ այս խնդիրը վերաբերվում է ոչ միայն մեր երկրին, այլ ամբողջ աշխարհին:

Մի առիթով Նոբելյան մրցանակակիր Ալբերտ Էյնշտեյնը ասել է, որ մեղուների անհետացման դեպքում չորս տարի անց կոչնչանա մարդկությունը: Այսօր Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանի դիտարկումներով մեղվաընտանիքների թիվը արդեն կտրուկ նվազում է: Անցյալ տարի Գերմանիայում արձանագրվեց մեղուների 75 տոկոսի անկում, ԱՄՆ-ում` 60 տոկոսի, իսկ Հարավային Չինաստանում ծաղիկների փոշոտումը կատարվում է արհեստական եղանակով: Մեր երկիրը` բջջային կապի համեմատաբար ուշ մուտքի հետ կապված վիճակը փոքր ինչ բարվոք է:

Բջջային կապի բացասական ազդեցությունը օրգանիզմների վրա հաստատվել է և գիտական ճանապարհով, նշեց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի փոխտնօրեն, պրոֆեսոր Սերգեյ Բաջինյանը: Նա մեջբերեց վերջերս իրչականացված փորձերի արդյունքները: Ըստ գիտնականի, մեղուների վրա ազդում են մինչև 800 մեգահերց հաճախականությամբ աշխատող բազային կայաններից սփռվող էլեկտրամագնիսական ճառագայթումը:

Ի դեպ, այս հարցով մենք դիմեցինք մեր երկրում գործող բջջային կապի օպերատորների ներկայացուցիչներին և նրանք հավաստիացրեցին որ իրենց բազային կայանները գործում են 900-ից մինչև 2400 մեգահերց հաճախականությամբ: Ինչքան բարձր է հաճախականությունը, որով աշխատում է հեռախոսը, այնքան անվտանգ է այն, նշեց պրոֆեսորը: Ըստ նրա, բջջային կապից մարդը պետք է օրական օգտվի կեսժամից ոչ ավելի, իսկ ամեն մի զանգի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն:

Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահության անդամ Գագիկ Ղարագյոզյանը իր հերթին նշեց, որ բջջային կապը ճառագայթումը անդրադառմնում է մեղուների տեղորոշիչ ոնականության վրա: Միևնույն ժամանակ մասնագետները խոստովանեցին, որ մեղուների անկման հիմնական պատճառներից կարող են հանդիսանալ թունաքիմիկատերը, որոնք կիրառվում են բույսերի պաշտպանության նպատակով:

Back to top button