ԿարևորՀասարակություն

Հայ լինելն առավելություն է, ասում է դարի լուսանկարիչ Արա Գյուլերը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կտևի երեք ամիս: Ստամբուլաբնակ հայազգի լուսանկարիչը Հյաստանում է և այսօր մասնակցել է երևանյան ցուցահանդեսի բացմաը: Նշենք, որ ցուցահանդեսը ներառում է Արա Գյուլերի ` աշխարհի տարբեր անկյուներում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք, որոնք հայստանայան ցուցադրությունից հետո Արա Գյուլերը կնվիրի Հայաստանին:

2012-ի մարտի 2-ին Ստամբուլի Լյուֆթի Քըրդար միջազգային կոնգրեսի պալատում մշակույթի գործիչների պարգևատրման արարաողության ժամանակ վարչապետ Էրդողանն աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերից վերցնում է ֆոտոխցիկն ու լուսանկարում նրան` որպես հարգանքի նշան: Գյուլերն էլ կատակով հարցնում է, թե երբ կարող է վերցնել նկարները: Հենց այդ միջոցառման ժամանակ էր, որ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը ճանաչվեց դարի լուսանկարիչ: Արա Գյուլերին հաճախ դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Նա ծնվել է 1928 թվականին` Ստամբուլում` հայկական Բեյօղլու թաղամասում: Երևանյան ցուցահանդեսին նախորդած մամլո ասուլիսին Արա Գյուլերն այսօր անդրադարձավ իր հայկական արմատներին:

Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբղջ աշխարհում, հրատարակել էբազմաթիվ գրքեր: Անցկացրել է հարցազրույցներ ու լուսանկարել հանրահայտ մարդկանց` սկսած Բեռնար Ռասելից մինչև Ուինսթոն Չերչիլ, Առնոլդ թոյնբիից մինչև Պաբլո Պիկասո, Սալվադոր դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Մարիա Կալլաս, Ինդիրա Գանդի, Վիլյամ Սարոյան, Փարաջանով և այլն: 1962 թվականին Գյուլերը Գերմանիայում վաստակել է «Լեյկայի վարպետ» տիտղոսը: Միացյալ թագավորությունում հրատարակված «Լուսանկարչության բրիտանական ամսագիր» տարեգրքում Գյուլերը ճանաչվել է աշխարհի յոթ լավագույն լուսանկարիչներից մեկը:

Արա Գյուլերը համարվում է թուրքիայում լուսանկարչության հիմնահիրը: 2000 թվականիան թուրքիայում անցկացրած հարցման համաձայն Արա Գյուլերը համարվում է հազարամյակի 10-ը մեծագույն թուրքերից մեկը: Չմոռանանաք, որ թուրքական օրենսդրության համաձայն այս երկրի բոլոր քաղաքացիները թուրք են համարվում: Իր տարբեր հարցազրույցներում Գյուլերը նշել է, որ լուսանկարչությունն արվեստ չէ, դա ուրիշ բան է: Իսկ որն է այդ ուրիշը, ինքն էլ կարծեք մինչև վերջ չի բացահայտել «Իմ գործը լուսանկար քաշելն է»,-ասում է: Գիտի միայն, որ արվեստում շինծու, հորինովի մի բան կա, լուսանկարչության մեջ` ոչ: Միաժամանակ նշում է, դեպի լուսանկարչություն ճանապարհը սկսել է կինոյից: Հայկական ծագումն արդյոք չի խանգարել Թուրքիայում ապրող դարի լավագույն լուսանկարչի կայացման ճանապարհին,-լրագրողի հարցին Արա Գյուլերի պատասխանն այսպիսին էր.«Հայ լինելը առավելություն է»:

Արա Գյուլերի նախորդ այցը Հայաստան եղել է խորհրդային տարիներին: Այսպիսի մեծ ընդմիջումից հետո այն, ինչ Հայաստանում զարմացրել է 85-ամյա լուսանկարչին դա կանացի բարձրակրունկ կոշիկներն են, որոնց հանդիպում է ամենուր: Երջանկության բանաձև չունի, չնայած ամբողջ կյանքում , ինչպես ասում է, վազել է նրա հետևից:

«Երջանկությունը երևի այն է, ինչ լուսնկարչական սարքի միջից տեսնում եմ»,-ասում է Արա Գյուլերը: Լրագրողների խնդրանքով ստամբուլահայ լուսանկարիչն այսօր նաև հայ-թուրքական ջրբաժանին անդրադարձավ, ինչպես է իր մեջ հարթում այդ ջրբաժանը: «Եթե աշխարհում կա մի բան, որը ես ատում եմ, դա քաղաքականությունն է»,-ասաց Արա Գյուլերն ու հավելեց` «Թող գրողի ծոցը կորչեն աշխարհի բոլոր քաղաքական գործիչները»:

Ցուցադրել ավելի
Back to top button