Կարևոր

Դիվերսիոն գործողություն Քարվաճառի սահմանին

Անցած գիշեր ԼՂՀ շփման գծում` Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ, ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում է իրականացրել: Երկարատև բախումից հետո հայկական կողմը հետ է շպրտել ադրբեջանական բանակի դիվերսանտներին, այս մասին տեղեկացնում է iLur.am լրատվական կայքը: Այս առիթով Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է.

«Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button