ԿարևորՀասարակություն

Դիմորդներն այսօր միասնական քննություն են հանձնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Միասնական քննությունները շարունակվում են: Դիմորդ շրջանավարտներն այսօր քննություն են հանձնել Հայոց լեզու և գրականություն առարկայից: Գնահատման և Թեստավորման կենտրոնն այս տարի այս առարկայի համար ստացել է շուրջ 9000 հայտ նախորդ տարվա 11795-ի դիմաց: Քննությունն անցկացվել է բոլոր 36 քննական կենտրոններում: Քննության համար նախատեսված է 3 ժամ, որը հաշվում են քննության մեկնարկի րոպեից: Հիշեցնենք , որ քննությունները սկվում են 9.30-ին: Հայտնի են նաև նախորդ քննության արդյուքները, ըստ այդմ` ռուսաց լեզվի մաիսնական քննության միջինը կազմել է 11.20 միավոր, 20 միավոր են ստացել 2 դիմորդ և դրական միավորի շմը չի հաղթահարել դիմորդների 15 տոկոսը:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից քննություն հաձնողների թիվն ամենամեծն է: Դիմորդներին հաջողություն մաղթելու և նրանց քաջալերելու նպատակով քննական կենտրոն էր այցել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Շրջելով քննասենյակներում` նախարարը զրուցեց դիմորդների և նրանց ծնողների հետ նաև հույս հայտնեց, որ այս տարի ևս քննությունները նախորդ տարվա պես կանցնեն խաղաղ և հանգիստ մթնոլորտում:

Դավիթաշենում գտնվող համար 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրունում նախատեսված 276 դիմորդներից քննությանը չէին ներկայացել 11-դիմորդ: Քննական կենտրոնի ղեկավար Լուսինե Ասլանյանի փոխանցմամբ քննակենտրոնում այսօր քննություն էր հանձնում նաև տեսողության խնդիրներ ունեցող մեկ դիմորդ, ում համար ևս ստեղծել էին բոլոր պայմանները` հավասար հնարավորությւոններից օգտվելու համար:
ԳԹԿ նարկայացուցիչները միասնական քննության անցկացման կարգը մանրամասն բացատրելուց հետո, բացեցին թեստերը և բաժանեցին դիմորդներին: Միայն դրանից հետո ԿԳ նախարարը պատասխանեց նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Նշենք, որ այօսրվա քննության համար ԳԹԿ-ն ստացել էր շուրջ 9000 հայտ: Այս թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 3000-ով: Հիշեցնենք նաև, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձևաթղթերով կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց ճիշտ պատասխաններով: Ինչ վերաբերում է քննությունների բողոքարիկմանը`ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը նշեց, որ դիմորդները դա կարող են անել միավորներով ցուցակները փակցնելուց հետո մեկ օրվա ընթացքում:

Ի դեպ, արդեն հայտնի են նախորդ քննության արդյուքները, ըստ այդմ` ռուսաց լեզվի միասնական քննության միջինը կազմել է 11.20 միավոր, 20 միավոր են ստացել 2 դիմորդ և դրական միավորի շմը չի հաղթահարել դիմորդների 15 տոկոսը: Հաջորդ քննությունը կանցկացվի հունիսի 11-ին: Դիմորդները միասնական քննություն կհանձնեն մաթեմատիկա առարկայից:

Ցուցադրել ավելի
Back to top button