Հասարակություն

Դամալայի զարգացման հիմնադրամին նվիրաբերվել է շուրջ 80 000 դոլար

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Գյումրի

Սամցխե Ջավախքի Ասպինձայի շրջանի 2 տասնյակից ավելի գյուղերի շարքում միակ հայկական գյուղը՝ Դամալան 2008-ին ծնունդով դամալացի բարերարների միջոցներով գյուղի Սուրբ խաչ եկեղեցու վերաբացման օրը նշում է որպես գյուղի տոն: Այս տարի Գյուղի օրվա տոնակատարությունները հետաձգվեցին կարեւոր պատճառով, ձեւավորվում էր Դամալա բարեգործական հիմնադրամը: Կազմվել է հոգաբարձուների խորհուրդը, քննարկվել ու դասակարգվել են առաջնային լուծում պահանջող խնդիրները: Իսկ միջոցառման օրը՝ հունիսի 2-ին, Դամալայի զարգացման հիմնադրամին նվիրաբերվել է շուրջ 80 000 դոլլարին համարժեք գումար:

Կարդացեք նաև
Close
Back to top button