Հասարակություն

Բանակը 10 նոր մեքենա է նվեր ստացել

Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շուրջ 200 հազար դոլար արժողությամբ 10 նոր մեքենա են ստացել որպես նվեր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Կարապետյանների ընտանիքի կողմից մեքենաները բանակին հանձնել է հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանը: Այս մասին հաղորդում է «Տաշիր» հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Յուրաքանչյուր երկրի բանակ առավել հզոր է իր հասարակության աջակցությամբ ու սիրով,- նշել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:- Եվ յուրաքաքանչյուրիս պարտքն է նեցուկ լինել մեր անվտանգության երաշխավորին՝ թե բարոյապես, թե, հնարավորության սահմաններում, նաև նյութապես»:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ հիմնադրամը, ի թիս այլ ոլորտների, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև հայոց բանակին՝ տարիներ շարունակ տարբեր աջակցություններ տրամադրելով: Ի մասնավորի, ՀՀ զինված ուժերին մեքենաներ են տրամադրվել նաև 2011 թվականին:

Հավելենք, որ այսօր տրամադրված 10 մեքենաների մակնիշներն ընտրվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա: Մեքենաների բաշխումը զորամասերին կիրականացվի նախարարության կողմից:

Ցուցադրել ավելի
Back to top button