ԿարևորՀասարակություն

«ՏաԹեւեր»-ն անցել է ամառային ռեժիմի

Հունիսի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին անցել է աշխատանքի ամառային ռեժիմին: Ամռանը ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 20:15 (վերջին ուղևորափոխադրումը «Հալիձոր» և «Տաթև» կայաններից կլինի ժամը 20:00-ին): Ինչպես և նախկինում, կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա): Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:

Ցուցադրել ավելի
Back to top button