Հասարակություն

Սկսվել է հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը, տեղեկացնում է Սոցապ նախարարությունը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սկսվել է հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը: Ծառայությունը միաժամանակ հայտնում է, որ Սոցապահովության պետական ծառայությունում տեխնիկական վերազինման եւ կենսաթոշակների վճարման ցուցակների ձեւավորման գործընթացի վերակազմակերպման աշխատանքների հետեւանքով տեղեկատվության կանոնակարգման եւ ճշգրտման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ շահառուների անունները դուրս մնացած լինեն կենսաթոշակների վճարման ցուցակներից: Ծառայությունը հայցում է կենսաթոշակառուների ներողամտությունը եւ հայտնում, որ առկա տեղեկատվությունը կանոնակարգելուց եւ ճշգրտելուց հետո այս ամսվա ընթացքում վճարման ծառայություններ իրականցնող կազմակերպություններին կփոխանցվեն կենսաթոշակների վճարման լրացուցիչ ցուցակներ:

Ցուցադրել ավելի
Back to top button