ԿարևորՄիջազգային

Ջրհեղեղ Պրահայում

Պրահայի իշխանությունները ջրհեղեղի սպառնալիքի պատճառով որոշում են կայացրել երկուշաբթի օրը փակել նախադպրոցական բոլոր հաստատություններն ու դպրոցները: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, կիրակի օրը երկրի բոլոր շրջաններում, բացառությամբ Պարդուբիցկի, արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Պրահայում տարհանվում են ջրի տակ մնացած շրջանների բնակիչները, մինչդեռ անձրևները չեն դադարում և գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ:

Back to top button