ԿարևորՀասարակություն

ՊՆ խոսնակ.Բժիշկները Բուդաղյանի մարմնից ևս մեկ գնդակ են հանել

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնել Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից: Բժիշկները կրկին վիրահատական միջամտություն են կատարել` մարմնից հանելով ևս մեկ գնդակ: Խոսնակի տեղեկացմամբ, ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ, չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը:

Հիշեցնենք, որ Գորիսում, Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր և տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Իսկ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավո Բուդաղյանը, ով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր, նույն վիճաբանության ժամանակ ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր: Հրազենային վնասվածք էր ստացել նաև դեպքի վայրում եղած Խաչատրյանի թիկնապահ 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը, ով նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց:

Ցուցադրել ավելի
Back to top button