ԿարևորՀասարակություն

Ո՞րն է Հանարապետության հրապարակը վերակառուցելու նպատակը. քննարկումները շարունակվում են

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հանարապետության հրապարակը վերակառուցելու քաղաքային իշխանությունների մտադրությունների շուրջ հասարակական շրջանակներում բուռն քննարկումները շարունակվում են: Հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթին անդրադառնալով` ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այսօր ասել է, որ նմանատիպ մրցույթները կամայական չեն հայտարարվում: «Քաղաքապետարանը քաղաքաշինական մրցույթ կարող է անցկացնել միայն այն դեպքում, երբ խոսքը տեղական քաղաքաշինական նշանակություն ունեցող հարցի մասին է, մինչդեռ Հանրապետության հրապարակը համայն հայության խնդիրն է և առանց քննարկման չէր կարելի մրցույթ հայտարարել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ճարտարապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button