Կարևոր

Հունիսի 8-18-ը Հայաստանում կանցկացվի գիտատուրիստական երկրորդ արշավը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Ճանաչիր հայրենիքը և պատմիր այդ մասին». Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի և վերջինի մանաճյուղի` Տուրիզմի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվող երկրորդ գիտատուրիստական արշավը կրում է այս խորագիրը: Հիշեցնենեք, որ առաջին արշավն իրականացվել է 2012-ի սեպտեմբերին: Նախաձեռնության նպատակն է բացահայտել հայկական տուրիստական ներուժը և աջակցել այդ ոլորտի լիարժեք զարգացմանը: Երթուղին ընդգրկում է ողջ Հայաստանը` հյուսիսից մինչև հարավ: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյան.«Մենք պետք է ուսումնասիրենք, բացահայտենք Հայաստանն ու ներկայացնենեք այն ոչ միայն ռուսական տուրիզմի շուկայում, այլև միջազգային: Հայաստանը մշակութայնի հարուստ ժառանգություն ունի և աշխարհին կարող է ներկայացնել եզակի ցուցանմուշներ, հուշարձաններ պատմություն և ամենակարևորը` հայ ժողովրդի հյուրասիրությունն ու ջերմությունը»:

Գիտատուրիստական երկրորդ արշավը տեղի կունենա հունիսի 8-18-ը: Արշավախումբը գնացքով կանցնի Երևան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի երթուղով: Երկրորդ մասը` արշավախումբը կանցնի զբոսաշրջային հիմնական երթուղիներով: Արշավին կմասնակցեն 130 հոգի` Հայաստանից և Ռուսաստանից: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կարևորեց, որ հատկապես երիտասարդները ճանաչեն իրենց հայրենիքը.«Որքան շատ գիտես ինքդ քո մասին, այնքան ավելի դյուրին կարող ես շփվել ուրիշների հետ»,-նկատեց ԱԺ փոխխոսնակը` հավելելով, որ այդ նպատակին էլ ծառայում են նման միջոցառումները:

ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինն ասաց, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում սա առաջին կարևոր միջոցառումն է: Վստահություն հայտնեց, որ նախաձեռնությունը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ևս մեկ առիթ կդառնա: Նրա խոսքով` երիտասարդների համագործակցության շնորհիվ բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությունն ու օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի: Առաջիկա արշավին դեսպանն, ավաղ, մասնակցել չի կարող, բայց խոստանում է` լինել Հայաստանի բոլոր անկյուններում:

«Ես գիտեմ, որ Հայաստանը հրաշալի երկիր է, ունի հարուստ մշակույթ: Մի բան է տեսականորեն ծանոթանալ այդ ամենին, մեկ այլ բան է շփվել այդ հարստության հետ: Ես նպատակ ունեմ այցել Հայաստանի բոլոր անկյունները, քանի որ լինել մի երկրում ու չծանոթանալ նրա մշակույթին, պատմությանը, չտեսնել այն գեղեցկությունը, որ ունի այդ երկիրը, ճիշտ չէ»:

Ցուցադրել ավելի
Back to top button