ԿարևորՔաղաքական

Հայկական պատվիրակությանը հաջողվել է քննարկվող փաստաթղթերից հանել բոլոր այն ձևակերպումները, որոնք չեն բխել Հայաստանի ու Ղարաբաղի շահերից

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ շաբաթ Բրյուսելում ավարտված լիագումար նիստի արդյունքներն են ամփոփել հայկական պատվիրակության անդամները:

Խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը արդյունավետ է գնահատել աշխատանքը , նշելով, որ հայկական պատվիրակությանը հաջողվել է քննարկվող փաստաթղթերից հանել բոլոր այն ձևակերպումները, որոնք չեն բխել Հայաստանի ու Ղարաբաղի շահերից, բայց որոնց ընդունման հարցում խիստ շահագիգիռ են եղել ադրբեջանական պատվիրակության անդամները:

Ըստ Զաքարյանի՝ թվով 8 առաջարկ դուրս է բերվել քաղաքական հանձնաժողովի զեկույցից, 3-ն էլ սոցիալականից:

Հայկական պատվիրակության ղեկավարը ձեռքբերում է համարել նաև այն համաձայնութունը, ըստ որի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար հաջորդ նիստը կկայանա Երեւանում, 2014 թվականի նոյեմբերին:

Ցուցադրել ավելի
Back to top button