Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը


Շարունակվում են Թուրքիայի կառավարության եւ անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականի պահանջներով բողոքի ցույցերը: Ցուցարարները վարչապետին բռնապետ են անվանում: Ձերբակալվել է 1,7 հազար մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»: Վարչապետ Էրդողանը մեղադրում է Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցությանը: Ըստ նրա` հենց այդ կուսակցությունն է հրահրել ցույցերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Էրդողանը նաեւ հայտնել է, որ բողոքի մասնակիցներն իրենց գործողություններով «քայքայում են ժողովրդավարության հիմքերը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում վեցերորդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ թաղամասի Գեզի այգու ծառահատման եւ այդ վայրում առեւտրի եւ զվարճանքի կենտրոն կառուցելու վերաբերյալ իշխանությունների որոշմումից հետո: Բողոքողներին սատարել են Թուրքիայի նահանգների գրեթե կեսը, ինչպես նաեւ Եվրոպայում ապրող թուրքերը: Անկարայում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: