ԿարևորՀասարակություն

Երուսաղեմի նորընտիր Պատրիարքի գահակալության արարողությունը` վաղը

Հունիսի 4-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի կունենա Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը: Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից ու մանրամասնում, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գահակալության արարողությանը կմասնակցեն Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ ու Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ.Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button