ԿարևորՄշակույթ

Բիձինա Իվանիշվիլի.«Սայաթ Նովան թանկ է ինչպես հայերի, այնպես էլ վրացիների համար»

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»

Թբիլիսի

Թբիլիսիիում հերթական անգամ նշվել է Սայաթ -Նովայի վարդատոնը: Մոտ 100 տարի առաջ հիմնված այս տոնը գնալով ավելի մարդաշատ է դառնում. այս տարի տոնին հյուրընկալվել է նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: «Սա հայ-վրացական ժողովրդական մեծ տոն է. մեր համատեղ տոնը»,-իր ելույթում ասել է վարչապետը: Այնուհետև Իվանիշվիլին այցելել է առաջնորդանիստ սուրբ Գևորգ եկեղեցի, որն այս պահին վերանոգվում է և իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել եկեղեցու վերկանգնման հիմնադրամին:
Թբիլիսյան վարդատոնին մասնակցել են նաև գրողներ, երգիչներ, արվեստագետներ Վրաստանից ու Հայաստանից:

Արդեն 100 տարվա պատմութուն ունի այս տոնը: Այն սկզբնավորվել է դեռ անցյալ դարասկզբին. 1913թ. առաջին անգամ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի գրականգետ Իոսիֆ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ տոնվեց Սայաթ Նովայի ծննդյան 200-ամյակը, իսկ մեկ տարի հետո սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ բանաստեղծի հուշարձանի բացումը: Դրանից հետո թբիլիսահայերը ամեն տարի գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին, ըմբոշխնելու նրա թողած հրաշալի ժառանգությունը:

Սայաթ Նովան ստեղծագործել է մի քանի լեզուներով: «Նա ստեղծագործում էր ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն: Գովերգում էր պատիվը, բարությունը, բարեգործությունը», -իր ելույթում ասաց վարչապետ Բիձինա Իվանիշվիիլին, հավելելով, որ «Սայաթ Նովան հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է, երկու ժողովուրդների մշակույթի ակնառու ներկայացուցիչը»:
Ըստ Բիձինա Իվանիշվիլիի, Սայաթ Նովան մեծ մարդասեր է, մեծ ստեղծագործող և այնքան թանկ է ինչպես հայերի, այնպես էլ վրացիների համար: «Նա մեր բարեկամության զարգացման ու խորացման խորհրդանիշն է, և ես համոզված եմ, որ հայ-վրացական բարեկամությունը ապագայում եվս կլինի անռանձնահտուկ»:

Նշելով որ Սայաթ -Նովան լեգենդ էր, վարչապետը շարունակեց,-ես չեմ ուզում խամրեցնել նրա մեծությունը, որն անմահ է, բայց ուզում եմ այսօր ներկայացնել մերօրյա լեգենդին` Գիվի Շահնազարին: «Նա ինձ համար և վստահ եմ բոլորիս համար Սայաթ-Նովայի գործի շարունակողն է: Նա ինքը ստեղծագործում է, նաև հայերին ծանոթացնում է վրաց, իսկ վրացիներին` հայկական ստեղծագործությունների հետ»:

Ըստ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, հայերը շարունակում են այս տոնը դարձնել որպես համազգային տոն ոչ միայն հայերիս այլև Վրաստանում և ինչու չէ Կովկասում ապրող ժողովուրդների համար:
«Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովուրդներին, որպեսզի Կովկասը շարունակի այնպես խաղաղ ու սիրով ապրել ինչպես որ Սայաթ-Նովան երգում ու աղոթում էր դրա համար»:
Թբիլիսյան վարդատոնի ամենամյա հյուրն է Հայաստանի Հանրային Ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղարվեստական ղելկավար, Հայաստանի ժողվրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի խոսքով. «Սայաթ -Նովան հավերժական արժեք է մեր ժողովրդի ու մեր մշակույթի համար, և ուրախ եմ, որ այն իբրև այդպիսին է նաև վրաց ժողովրդի համար. սա գալիս է մեկ անգամ եվս հաստատելու մեր երկու ժողովուրդների հազարամյա բարեկամության փաստը: Սայաթ-Նովան մեր երկու ժողովուրդների մեծ երգիչն է, սիրո երգիչ է և նրա երգերը ապրելու են հավերժորեն թե հայ, և թե վրաց ժողովուրդների հետ»:
Իներորդ տարին է, որ նրա ջանքերով վարդատոնը տեղափոխվել է նաև Երևան: Հաջորդ տարի թբիլիսյան վարդատոնը կդառան հարյուր, իսկ երևյանյանը` տասը տարեկան:
«Ես ուզում եմ հրավիրել հայաստանյան իշխանությունների ուշադրությունը, որ ավելի պատշաճ և վայելուչ անցկացվի վարդատոնը մեր հայրենիքում եվս : Սովորենք մեր եղբայր վրաց ժողովրդի վերաբերմունքից դեպի հայոց մեծ երգիչը»:

Ցուցադրել ավելի
Back to top button