Հասարակություն

Քաղաքապետի անունից՝ նվերներ նորածիններին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի ծննդատներ են այցելել Երևանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապության վարչության պետի տեղակալը և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել են այսօր մայրացած կանանց ու նորածիններին։ Երևանի քաղաքապետարանի առողջապության վարչության պետի տեղակալ Օլգա Վարդանյանը նշել է, որ տոնական օրերը լրացուցիչ ևս մեկ առիթ են փաստելու քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հոգածությունը հայ մայրերի ու երեխաների նկատմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button