ԿարևորՀասարակություն

Տեղի ունեցավ «Շարմ» ընկերության նկարահանած «Արեւ ենք միասին» տեսահոլովակի շնորհանդեսը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեխաների պաշտպանության միջազգային ընդառաջ օրվան այսօր տեղիէ ունեցել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ձոներգի տեսահոլովակի շնորհանդեսը: Տեսահոլովակը պատրաստել ու հիմնադրամինէ նվիրել «Շարմ» ընկերությունը: Երգի երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը,տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Բաբայանն է: «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը Հայաստանում գործում է 2009թ դեկտեմբերից և օգնության ձեռք է մենկում օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին ու նրանց ընտանիքներին: Հիմնադրամի պատվավոր նախագահը ՀՀ Առաջին Ռիտա Սարգսյանն է:

Մեկ տարի առաջ Լիլիթ Մանուկյանի ու նրա ընտանիքի ամբողջ կյանքը գլխիվայր շուռ եկավ: Որդու՝ յոթնամյա Արենի մշտական գլխացավերն ու փսխումները երեխայի առողջական վիճակի լուրջ հետազոտման պատճառ դարձան, հետազոտեցին ու պարզեցին՝ երեխան գլխուղեղի ուռուցք ունի: Այսօր, երբ արդեն ծանր ու սարսափելի ապրումները, բարեբախտաբար անցյալում են, Լիլիթն առանց հուզմունքի չի կարողանում պատմել երեխայի հիվանդության մասին.«Վիրահատել են, քիմիան համարյա վերջացրել է: Բժիշկներն ասում են, որ լավ կլինի»:

Փոքրիկը մեծ երազանք ունի՝ խոհարար է դառնալու: Արենի հետազոտման, բուժման ու մյուս ծախսերը հոգում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը: 2009թ դեկտեմբերից Հայաստանում գործող բարեգործական հիմնադրամը օգնության ձեռք է մենկում օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին ու նրանց ընտանիքներին: Փոքրիկներն այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը հավաքել ու տոնը նշում էին իրենց հարազատ դարձած «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ու նրա պատվավոր նախագահ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ: Յոթնամյա Սոֆին գիտի, որ առողջական խնդիրներ ունի, բայց և գիտի, որ առողջանալու է:

Այս փոքրիկների երազանքները միմյանցից գրեթե չեն տարբերվում նախ ուզում են, որ իրենք առողջանան, հետո նաև առողջ լինեն աշխարհի բոլոր մանուկները: Թերևս տրամաբանական է նաև նրանց՝ բժիշկ դառնալու երազաքը նաև.«Ես որ հիվանդացել էի, էդ օրվանից եհտո դպրոց չեմ գնում, բայց երկրորդը հեսա կվերջացնեմ, կփոխվեն երրորդ: Որ մեծանամ բժիշկ եմ դառնալու, որ մարդկանց բուժեմ: Ուզում եմ ես առողջանամ ու որ առողջ լինեն բոլոր փոքրիկները»:

Այսօր՝ երեխաների պաշտպանության օրը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը մանկական անմոռնանալի տոն էր կազմակերպել իրենց աջակցությունը ստացած, ապաքինված կամ դեռ բուժման տարբեր փուլերում գտնվող երեխաների համար: Ինչպես ՀՀ Առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ու նրա պատվավոր նախագահ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ձևակերպեց՝ «Երեխաներին ու նրանց բարեգործ պաշտպաններին, որպեսզի ասենք պարզ, բայց բազմախորհուրդ իմ սիրած խոսքը՝ շնորհակալություն: Շնորհակալություն, որ դուք կաք, որովհետև ձեր շնորհիվ է, որ այս երեխաները ժամանակին են ստանում օգնությունը, իսկ դա շատ կարևոր է իրենց կյանքի համար: Ուզում եմ ասեմ, որ մենք ձեզ հետ հրաշք ենք ստեղծում և այդ հրաշքի շնորհիվ այս երեխաները այսօր մեզ հետ են»:

Տոնական այս օրն իր հայրապետական օրհնությունը ոչ միայն հիվանդ, այլ ընդհանրապես աշխարհի բոլոր մանուկներին հղեց Նաթան Սրբազանը: Եւս մեկ անակնկալով այն նշանավորվեց: «Շարմ» ընկերությունը պատրաստել ու «Նվիրիր կյանք» հիմնադրամին է նվիրել հիմնադրամի «Արև ենք միասին» ձոներգի տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը,տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Բաբայանն է.«Մենք չէինք ուզում ինչ-որ ծանրացնեինք, այլ ընդհակառակը, մենք ուզում էինք փորձենք, որպեսզի հույսը մեզ մոտ միշտ առաջին հերթին լինի, ավելի առաջ գնա մեր հույսը, և ամեն ինչ արեցինք, որպեսզի այդ հոլովակ, ինչ որ մի լույս բերի: Այն է պետք, որպեսզի բոլորը, համախմբվեն բոլորը այդ պրոբլեմի առաջ, որովհետև դա ամենակարևորն է»:

Իսկ լույս տեսահոլովակն իսկապես բերեց, այն փոքրիկ երեխայի մասին է, ով ապաքինվում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի օգնությամբ: Միայն այս տարի 132 հայ երեխա ապաքինվել կամ էլ բուժման տարբեր կուրեսեր է անցնում «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի օգնությամբ: Այս ընթացքում ծախսվել է 278 մլն 763 հազար 152 դրամ: Առողջություն ու խաղաղ երկինք աշխարահի բոլոր մանուկներին:

Back to top button