Հասարակություն

Վարչապետը Մինսկում մասնակցել է Հայաստանի դեսպանատան բացմանը

Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի բացմանը: Արարողությանը մասնակցում էին նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա մի շարք պետությունների դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի և Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ շրջել է դեսպանատան շենքով, ծանոթացել պայմաններին:

Այնուհետև Բելառուսի վարչապետի ուղեկցությամբ Հայաստանի վարչապետը շրջայց է կատարել Մինսկում: Երեկոյան վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Ցուցադրել ավելի
Back to top button