ԿարևորՄշակույթ

Սահակյանց.«Հայկական մուլտիպլիկացիան մրցունակ է»

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Երեխաների պաշտպանության օրը պատեհ առիթ է պարզել, թե ինչ վիճակում է գտնվում մանուկների կողմից արվեստի ամենասիրված ոլորտնմերից մեկը` մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրությունը: Թեմային այսօր անդրադարձել է մուլտիպլիկատոր-բեմադրիչ Դավիթ Սահակյանցը:

Մեզանից ո՟վ չի սիրում մուլտիպլիկացիոն ֆիլմեր: Այս առումով բացառություն չէ և  մուլտիպլիկատոր-բեմադրիչ Դավիթ Սահակյանցը, ով շարունակելով հանրահայտ հոր գործը, ինքն է այսօր նկարահանում մուլտֆիլմեր:

Ըստ արվեստագետի, հայկական մուլտիպլիկացիան վերջին տարիներին վերելք է ապրում: Տարբեր ստեղծագործական խմբերի կողմից ստեղծվում են բազմաթիվ և բազմաժանր ֆիլմեր, ինչպես ոճային, այնպես էլ տեխնոլոգիական առումներով: Սահակյանցը անդրադարձավ և իրենց ստուդիայի աշխատանքներին:

Վերջերս նկարահանվել է եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ առաջին հայկական 7-րոպեանոց «Քվանտումային թռիչք» մուլտֆիլմը, որի մուտքը միջազգային շուկա տեղի կունենա ֆրանսիական Անսի քաղաքում մոտ օրերս կայանալիք անիմացիոն ֆիլմերի փառատոնի շոկայում: Հաջորդ տարի լավ անականկալ է սպասվում հայ մանուկների համար` ստեղծվելու է Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծությունների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի շարք, նվիրված ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 145-ամյակին:

Ըստ Սահակյանցի, հայկական մուլտիպլիկացիան մրցունակ է:

Սերը դեպի մուլտիպլիկացիա բեմադրիչը ստացել է իր երջանկահիշատակ հորից` Ռոբերտ Սահակյանցից, ում ստեղծագործական գծին փորձում է հավատարիմ մնալ:4

Ցուցադրել ավելի
Back to top button