

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Այս տարվա ընթացքում Վերահսկիչ պալատը երկու ոլորտներում օպերատիվ հսկողություն է իրականացրել, դրանց արդյունքների վերաբերյալ հաշվատեվությունները հաստատվել են ՎՊ խորհրդի այսօվա նիստում: Ուսումնասիրություններից մեկը վերաբերում է Հյուսիս –հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացված խորհրդատվական ծառայությունների օրինականությանն ու արդյունավետությանը, երկրորդ ուսումնասիրությունն առնչվում է շինարարության ոլորտին: Երկու դեպքում էլ Վերահսկիչը լուրջ խախտումեր է արձանագրել:
Հայաստանի հյուսիը հարավին կապող, մոտ 500 կմ երկրարությամբ բարձրակարգ ավտոմայրուղու կառուցումը նախատեսվում է ավարտել 2017-ին: Ճանապարհային միջանցքի կառուցման ընդհանուր արժեքը 962 մլն դոլար է, որից 500 միլիոնը Ասիական զարգացման բանկի կողմից տրված վարկային միջոցներն են:
Շինարարական աշխատանքների վերահսկման, ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության բաց մրցույթում հաղթել են «Սաֆեժ» ֆրանսիական և «Էպտիսա» իսպանական ընդկերությունները: Նրանց խորհրդատվության արժեքը, ըստ պայմանագրի, մոտ 8 մլն դոլար է: Խորհրդատուն, համաձայն նույն պայմանագրի, բացի շինարարարկան աշխատանքների վերահկսողությունից, նաև պետք է իրականացնի ծրագրի ֆինանասկան կառավարման, գնումների մոնիտորինգը:
Վերահսկիչ պալատը առաջին անգամ է անդրադառնում Հյուսիս–հարավ մայրուղու շինարարությանը, ավելին՝ առաջին անգամ է, որ օպերատիվ հսկողություն է իրականցնում, ինչը նշանակում է կատարել ուսումնասիրություն, արձանագրել իրավիճակն ու ընթացքում շտկել նկատված խախտումները: Իսկ մայրուղու շինարարության հետ կապված բավական լուրջ խախտումներ արձանագրվել են:
Ըստ ՎՊ եզրակացության՝ «Սոֆեժ» ընկերությունը պատշաճ չի իրականացնում տեխնիկական վերահսկողության գծով ստանձնած պարտավորությունները:
Պալատի մասնագետները տեխնիկական խոտան, անորակ աշխատանք, պայմանագրով նախատեսված նորմերի հետ կապ չունեցող իրավիճակ են արձանագրում : Խախտումներն այնքան ակնհայտ են, որ ըստ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի, անգամ լաբորատոր հետազոտությունների կարիք չկա:
«Բացարձակ անորակ աշխատանք, նույնիսկ որևէ լաբորատորիա, մասնագիտական ոուսումնասիրություն չի պահանջվում: Մեր ուսումանսիրության արդյուքները ես զեկուցել եմ հանրապետության նախագահին»:
Արդյուքնում, պաշտոնանկ է արվել Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Արա Հովսեփյանը, ժամանակավորապես դադարեցրել է ամբողջ շինարարությունը, որպեսզի վերացվեն ու շտկվեն խախտումները: ՎՊ-ն կառավարությանն առաջարկում է մեկամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել վիճակը շտկելու ուղղությամբ, չշտկելու դեպքում հորդորում է լուծարել վերահսկողություն իրականացնող ընեկրության հետ կնքված պայմանագիրը և հայտարարել նոր մրցույթ:
Օրակարգի երկրորդ հարցը շինարարության ոլորտին էր առնչվում, որի մասին ՎՊ նախագահն առաջին անգամ չէ, որ խոսում է: Ծավալային հավելագրումներ, անորակ աշխատանքներ, արհեստականորեն ուռճացված գներ. այս ամենն, ըստ Զաքարյանի, բնորոշ է բոլոր այն դեպքերին, երբ շինարարություն է իրականցվում բյուջեի միջոցներով: Գնային տարբեր հավելումների ու վերադիր տոկոսների արդյունքում պետության համար, օրինակ 30 հազար դրամ արժեցող մատաղապլաստմասե մեկ դուռը արժենում է մոտ 50 հազար :
ՎՊ-ն այս հարցում կոնկրետ առաջարկ ունի: Իր վերլուծությունների ընթացքում կառույցը հաշվարկել է, թե ինչպես կարող են կրճատվել շինարարության ծախսեր հավելագրվող տոկոսների նվազման հաշվին: Դրանց կիրառման արդյունքում այս տարվա բյուջեով նախատեսված 179 մլրդ դրամի շինարության մեջ, օրինակ, հնարավոր կլինի խնայել 35 մլրդը:
«ՎՊ-ն առաջարկում է շինարարության ծասերի մեջ կրճատել 19% ավելորդ տոկոսները: Մենք խորապես համոզված ենք, որ ատկատներ կոչված երևույթը գնում է հենց այդ միջոցներից»:
Շինարարական ծախսերի հաշվարկման ՎՊ-ի կողմից առաջարկվող նոր կարգը կառավարության հաստատմանն է սպասում: