ԿարևորՏնտեսական

Աշխունջ Պողոսյան.«Հայաստանում պետք է լինեն գորգի թանգարաններ»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

150 տարի առաջ թուրքական իշխանության կողմից սկսվեց հայ գորգագործական մշակույթի դեմ գործըթացները: Նրանց որպես ազգ ձևավորվելու համար անհրաժեշտ էր մշակութային շղարշ և դրա համար ընտրվեց այդ տարածաշրջանում ապրած ժողովուրդների մշակույթին տիրանալը: Մշակութային ոլորտները բազմազան էին, սակայն գորգագործությունն ավելի ներկայանալի մշակութային արժեք էր:

Գորգագետ Աշխունջ Պողոսյանի ձևակերպմամբ` շատ լավ է, որ իրենք իրենց համար զարգացրին մշակութային այս ճյուղը, սակայն դա վատ էր մեզ համար և ավելին, վերջին 25 տարիներին ընդհանրապես չենք էլ մտածում այս ներկայանալի արվեստի մասին: Գորգագետը կարծում է , որ մենք պետք է ասպարեզ բերենք այն, ինչը մեր ժողովուրդը ստեղծել է հազարամյակների ընթացքում, և ըստ նրա` դրա համար անհաժեշտ են կոնկրետ քայլեր.«Կոնկրետ գործերն այն կլիներ, որ Հայաստանում լինեին գորգի մեկ կամ երկու թանգարան, լիներ գորգի հետազոտական կենտրոն, լիներ գորգագործական մշակույթն ուսումնասիրող որևէ մի բաժին, այս պահին նման բաներ չկան, կան մի քանի հոգի անհատներ, որոնք զբաղվում այդ գործով, բայց այստեղ անհրաժեշտ է հատուկ պետական ուշադրություն»:

Ամեն տեղ բարձրաձայնվում է, որ գորգագործությունը սկսել են հայերը,-ասում է Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և ավելացնում, սակայն չունենք դրա ապացույցները:

Այսօր Հայաստանում իր գործունեությունն է ծավալում «Մեգերյան կարպետ» գորգագործական ընկերությունը, որն արտադրում է հայկական և ժամանակակից գորգեր: Տարին 2 անգամ ընկերությունը մասնակցում է Ամերիկայում և Գերմանիայում կազմակերպվող գորգերի տոնավաճառին, որտեղ աշխարհի բոլոր գորգ արտադրող ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքը:

Մինչև 2009 թվականի տնտեսական ճգնաժամը ընկերությունը տարեկան արտահանել է 15 հազար մետր քառակուսի ձեռագործ գորգ: Այս ցուցանիշը միջազգային վաճառքներին մասնակցելու արդյունք է,- ասում է «Մեգերյան կարպետ» կազմակերպության կոմերցիոն և արտադրության գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը: Եթե այն ժամանակ հայկական գորգերը ճանաչում էին միայն մասնագետները, ապա այսօր այն ճանաչում են նաև շարքային քաղաքացիները, նշում է կազմակերպության մարքեթինգի գծով տնօրեն Հայկ Այվազյանը:

Ըստ նրա`այսօր մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում կազմակերպություն և պետք է նրանց հնարավորինս մեծ տեղեկատվություն տալ հայկական գորգերի ծագման մասին: Տեղեկացնենք, որ հայկական ամենահին գորգը 5-րդ դարի Բազիրիկն է, որը հայտնաբերվել է Ալթայի դամբարաններից մեկում: Այն այժմ ներկայացված է Էրմիտաժում, սակայն որպես ամենահին գորգ:

Ցուցադրել ավելի
Back to top button