Հասարակություն

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Առաջին հայացքից կառավարության ծրագրում  գիտության ոլորտին վերաբերող կետերը , թվում է, շատ չէին, բայց այն, ինչ ներառում է ծրագիրը ԿԳՆ Գիտության  պետական կոմիտեի  նախագահ  Սամվել Հարությունյանը  համարում է ծանրակշիռ և ընդգրկուն:
Նա այսօր մանրամասնեց կառավարության ծրագրում ամրագրված քայլերը, որոնք կանխորոշում են  գիտության ոլորտի ապագան առնվազն առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Միջազգային համագործակցության շրջանակնեերում վերջին հինգ տարիների ընթացքում  կնքվել են  ավելի քան 30 պայմանագրեր և համաձայնագրեր,  հայտարարվել են վեց համատեղ մրցույթներ, ֆինանսավորվել է 65 ծրագիր:  ՀՀ-ի Եվրոպական գիտական տարածք ինտեգրման ուղղությամբ նախատեսվում են  նոր գործընթացներ:  Կառավարության նոր ծրագիրը նախատեսում է  գիտական թեմաների  ֆինանսավորման ավելացում:
Սամվել Հարությունյանի փոխանցմամբ՝ գիտաշխատողների միջին աշխատավարձը գրանտային ծրագրերում ավելացել է 40 տոկոսով: Մինչ այժմ այն կազմում էր 65 հազար դրամ: Առաջին անգամ 2013 թվականի ապրիլին   հայտարարվել է բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների աջակցությանն  ուղղված  ծրագրերի մրցույթ: Ծրագիրը կլինի ամենամյա:
Գիտական թեմաների   աճին զուգահեռ  կավելանան   նաև գիտական գործուղումների , գիտական միջոցառումների   ֆինանսավորման  ծավալները: Կառավարության ծագիրը նախատեսում է նաև  գիտական կազմակերպությունների  նյութատեխնիկական բազայի  արդիականացում:
Առաջիկա տարիներին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու  սոցիալական և  հումանիտար գիտությունների բնագավառին, մասնավորապես՝  հայագիտությանը:
Ինչ վերաբերում է բնական գիտությունների ոլորտին, ապա, ըստ Հարությունյանի, այստեղ արդեն իսկ հսկայական աշխատանք է կատարվել: Հայաստանն անդամակցում է բազմաթիվ միջազգային կառույցների, ինչի շնորհիվ հայ գիտնականները հեշտությամբ մուտք են գործում Եվրոպական գիտական տարածք։

Կառավարության նոր ծրագիրը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել  երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերը,  ստեղծել նպաստավոր պայմաններ  գիտական պետական կազմակերպությունների և  մասնավոր հատվածի միջև  առավել սերտ և  փոխշահավետ համագործակցության համար։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button