

ԱՄՆ Լուիզիանա նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով նահանգի օրենսդիր
մարմնի պաշտոնական կայքը:
«Աջակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին` զարգանալ որպես ազատ և անկախ պետություն` ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը ճանաչել է ԼՂ անկախությունը»,- ասված է բանաձեւում:
Կոչ է արվել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին նույնպես աջակցել ԼՂ ժողովրդի ինքնորոշման և ժողովրդավարության իրավունքին և նրա ներգրավվածությանը միջազգային հանրության ջանքերին` ԼՂ
հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման գործընթացում: Բանաձևի կրկնօրինակները կփոխանցվեն ԱՄՆ նախագահին, ԱՄՆ պետքարտուղարին և ԱՄՆ Կոնգրեսում Լուիզիանա նահանգի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին:
Լուիզիանան ԱՄՆ չորրորդ նահանգն է, որ նման բանաձև է ընդունել: