Հասարակություն

ԼՂՀ նախագահը ԱԻՆ-ում էր

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Մարտական հետախուզապարեկային զրահապատ մեքենա, ճառագայթային, քիմիական, կենսաբանական արձագանքման և մոնիտորինգի ավտոմեքենա, լաբորատորիայի հատուկ ավտոմեքենա, Ավտոբաք «Իսուզու»`դժվար անցանելի և խցանված ճանապարհների դեպքերի համար նախատեսված հրշեջ ամենագնաց ավտոմեքենա, hակակարկտային շարժական կայան, ականազերծման սարք, գազածխապաշտպան ծառայության գույք, հրդեհաշիջման գույք ջրափրկարարական գույք, միջազգային առաքելությունների համար նախատեսված ավտոբուս, բաղնիքով ու կոմունալ այլ հարմարություններով»,-Արտակակարգ իրավիճակների նախարա Արմեն Երիցյանը նախարարության նոր ձեռքբերումները ներկայացրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Նրանք միասին դիտեցին ուսումնամարզական վարժանքը, որի ընթացքում փրկարարները կարողացել ենփայլուն կերպով իրականացնել ծառայությունն ու փրկել աստիճանավանդակի փլուզման ու հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներին:

Այնուհետև Բակո Սահակյանը ծանոթացավ ճնգաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին, փորձնական ճշտեց, թե տվյալ պահին քանի ինքնաթիռ կա օդում. հարցին ի պատասխան ներկայացվեց պատկերը: Ապա, ԼՂՀ նախագահն այցելեց նախարարության նորակառույց մասնաշենք ու բարձր գնահատելով ԱԻ նախարարության ձեռքբերումները նշեց, որ ճիշտ կլիներ, եթե ուսումնամարզական վարժանքներ ու այլ միջոցառումներ իրականացվեին նաև Արցախում: Պետք է հաշվի առնել, որ մենք ամեն օր գտնվում ենք արտակարգ իրավիճակներում հիշեցրեց Բակո Սահակյանը:

Ի պատասխան ԼՂՀ նախագահին, ԱԻՆ Արմեն Երիցյանը նշեց, որ ընդունում է առաջարկը.«Առաջիկայում ուսումնամարզական վարժանքը կանանեք ԼՂՀ-ում»:

Հայաստանի ԱԻՆ-ը Արցախին նվիրեց 2 էլեկտրական ենթակայան ունեցող «ԶԻԼ 131» ամենագնաց ավտոմեքենա:

Ցուցադրել ավելի
Back to top button