ԿարևորՔաղաքական

Լարիսա Ալավերդյան.«Պետք չէ ոչ խուճապի մատնվել, ոչ զարմանալ»

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Չնայած ԼՂՀ-ի շուրջ վերջին օրերի ակտիվ ու տարաբնույթ հայտարարությունների` հասարակության մեջ եւ լրատվամիջոցներում, կարծես թե, չկա համաչափ հետաքրքրություն այն ակտիվությանը, որ ցուցաբերում են միջազգային շրջանակները: Իր այս տպավորությամբ լրագրողների հետ այսօր կիսվել է նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նախկին օմբուդսմենը դա զարմանալի է համարում: «Կարծես համակերպվել ենք մի գաղափարի հետ, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծեն ոչ թե տարածաշրջանում ապրող ժողովուրդները, այլ` դրսից»,-ասում է նա` հորդորելով չկորցնել ինքնապահպանության բնազդը: Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ` խուճապի մատնվելու ոչինչ չկա, սակայն` աշխատանք պետք է տանել:

Լարիսա Ալավերդյանը բոլորին կոչ է անում խուսափել ինքնապահպանման բնազդի կորուստից, քանի դեռ որեւէ մեկը չի ասել, որ ինչ-որ բան է փոխվել ապագայի ազգ լինելու համար պայքարի մեջ: Ըստ նրա, հակառակն է, ավելի է այդ մրցակցությունն ակտիվացել եւ առավել վտանգված են լինելու այն ազգերը, անգամ, պետությունները, որոնք չեն գիտակցում այդ պայքարի անփոփոխ մնալու հանգամանքը: Վերջին օրերի հայտարարություններն, ըստ Լարիսա Ալավերդյանի, մարտահրավեր են ոչ այնքան իշխանությունների համար, որքան երկու երկրների  քաղաքացիական հասարակությունների:

Հիմնական նպատակը դա է, սակայն, ամեն տեսակի հայտարարություն մենք լսում ենք, բացի այն բանից, թե արդյոք իրականում կապահովվի ԼՂՀ-ում բնակվող ժողովրդի անվտանգությունը` նկատեց բանախոսը:

Առանց Արցախի ներգրավման` որեւէ փաստաթուղթ, որեւէ բանակցություն, Լարիսա Ալավերդյանի ձեւակերպմամբ, «թոնրի զրույցների են հավասարազոր»: Նրա խոսքով, այդուհանդերձ, պետք չէ ոչ խուճապի մատնվել, ոչ զարմանալ: Աշխատել է պետք` շեշտեց նախկին օմբուդսմենը:

Ցուցադրել ավելի
Back to top button