ՀասարակությունՏնտեսական

Գազի թանկացման հիմնական պատճառը նյութական շահն է, ասում է Արշակ Սադոյանը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Գազի սակագների փոփոխությունները հիմնականում թելադրված են նյութական շահ ստանալու մղումով, ինչը չի բացառում նաև որոշակի աշխարհաքաղաքական ենթատեքստի առկայությունը: Նման դիտարկմամբ սպասվող թանկացումների շուրջ այսօր հանդես է եկել նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ սակագների վերանայման գործընթացին պակասում է թափանցիկությունը:

Ըստ Սադոյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախանշված աշխատանքային քննարկման տապալումը, փաստորեն, կանխամտածված էր, ինչը հաստատվեց նաև այն հանգամանքով, որ այլ, ավելի հարմարավետ վայրում, հանրային քննարկումներ անցկացնելու առաջարկը մերժվեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի կողմից:
Փոխարենը՝ գրավոր և բանվոր առաջարկների ներկայացումը պատկան մարմնին Արշակ Սադոյանը անիրատեսական համարեց: Համենայն դեպս՝ ինքը չի պատրաստվում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Նախկին պատգամավորը խոստովանեց, որ իր հարաբերությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ նոր չէ, որ լարվել են, այլ բջջային կապի շուկայի գնային կարգավորման ժամանակներից: Ներկայիս գործընթացը ամենայն հավանականությամբ չի սառեցնի թանկացումը, խոստովանեց Արշակ Սադոյանը, միևնույն ժամանակ նշելով, որ հանրային ճնշման արձանագրած ալիքը կարող է նպաստել մեր երկրում քաղաքացիական հասարակության ակտիվացմանը:   

Ցուցադրել ավելի
Back to top button