Միջազգային

Անգելա Մերկելը Ֆրանսուա Օլանդին անվանել է Ֆրանսուա Միտերան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ելիսեյան պալատում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, կանցլերն իր ֆրանսիացի գործընկերոջը շփոթել է 1981-1995թթ. երկիրը ղեկավարած Ֆրանսուա Միտերանի հետ։ «Թեմաները, որոնց վրա մենք աշխատում ենք, արդեն թվարկվել են Ֆրանսուա Միտերանի կողմից։ Խոսքը մրցակցային դաշտի խթանման, զբաղվածության, տնտեսական աճի մակարդակի բարձրացման մասին է»,-ասել է Մերկելը։

Սակայն Օլանդը չի լսել Մերկելի լեզվի սայթաքումը, քանի որ թարգմանիչն ուղղել է կանցլերի սխալը։ «Ֆրանսուա Օլանդ, այլ ոչ Ֆրանսուա Միտերան»,-ինքն իրեն ուղղել է Մերկելը։ Այս խոսքերը լսելով՝ Ֆրանսիայի նախագահի դեմքին լայն ժպիտ է հայտնվել։

Ցուցադրել ավելի
Back to top button