ԿարևորՀասարակություն

Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդ.«Ինձ համար մեծ պատիվ է լինել գիտական այս մեծ կենտրոնում»

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը, որը քառօրյա պաշտոնական այցով մեր երկիր է ժամանել մայիսի 29-ին, այսօր հանդիպել է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հյուրերին ողջունել և Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդին համալսարանի մեդալով է պարգևատրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Ինձ համար մեծ պատիվ է լինել գիտական այս մեծ կենտրոնում: Երբ երկրում ներդրումներ են կատարվում գիտության և երիտասարդության զարգացման համար, դա մեծ հարստություն է»,-ասել է նա:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրերին տեղեկացրել է, որ մտադիր են համալսարանում իսլամագիտության կենտրոն ստեղծել: «Արդեն որոշ աշխատանքներ կատարել ենք: Շատ կուզենային, որ այդ բնագավառում ունենայինք հստակ գործընկեր, որի հետ կարողանայինք համագործակցել: Մենք շատ կարևորում ենք իսլամագիտությունը մեզանում որպես գիտություն զարգացնելու խնդիրը, վճռական ենք այդ հարցում հասնելու որոշակի մակարդակի»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button